Հեղափոխությունը խժռում է Ալեն Սիմոնյանին
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում եւ սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի եւ դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլեւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:
Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել: «Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու եւ Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար:
Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով եւ հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը:
Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռեւս Ալեն Սիմոնյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...