ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ, նվազել է 7.6 հազարով
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում նախորդ տարի կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ եթե 2017թ. երկրից մեկնած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է 36 հազար 191 հոգի, ապա արդեն նախորդ տարի արտագաղթողների թիվը պակասել է 7.5 անգամ՝ 2018թ. կազմելով 4 հազար 588 ՀՀ քաղաքացի:
Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, բայց ամբողջությամբ չի գոհացնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, նվազել է 7.6 հազարով:
Բացի այդ, շարունակվել է ծնելիության ցուցանիշի նվազումը, պարզապես ոչ այն ահագնացող տեմպերով, ինչ նախկինում էր. 2017թ. համեմատ՝ 2018 թ. ընթացքում ծնվածների քանակը պակասել է 1198-ով: Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ժողովրդագրական աղետը կանխելու ուղղությամբ»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...