Ռուսաստանում հայր դարձած ադրբեջանցին ոչխար է մորթել ծննդատան մոտ. տեղի բնակիչները բողոքել են (տեսանյութ)
Ռուսական Սուրգուտ քաղաքում ադրբեջանցին երրորդ անգամ հայր դառնալու կապակցությամբ ոչխար է մորթել անմիջապես ծննդատան մուտքի մոտ, ինչի առնչությամբ մանր խուլիգանության հոդվածով վարչական գործ է հարուցվել:
Ինչպես նշում է minval.az-ը, տղամարդուն սպառնում է 500-1000 ռուբլի տուգանք կամ 15-օրյա կալանք:
Մինչդեռ տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, փորձելով արդարացնել իրենց հայրենակցի արարքը, նշել են, որ նրան նման քայլի են դրդել մուսուլմանական ավանդույթները:
«Ծննդաբերությունը բարդ ընթացք է ունեցել, և հայրը ոչխարը մորթել է, որպեսզի դրա միսը բաժանի կարիքավորներին: Սակայն նա չի գիտակցել, որ ծննդատան տարածքը ծեսի անցկացման համար լավագույն վայրը չէ»,- հայտնել է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը:
Հայտնի է, որ միջադեպն առաջացրել է հանրության բուռն արձագանքը: Սուրգուտի բնակիչներն այդ քայլը տարօրինակ ու անտեղի են համարել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...