«Դոմ 2»-ի նախկին մասնակցի այլանդակված քիթը շտկել հանձն չեն առնում նույնիսկ Հայաստանի վիրաբույժները
«Դոմ 2» սկանդալային հեռուստանախագծի աստղ Անաստասիա Բալինսկայան քթի անհաջող պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Մի քանի տարի շարունակ նա չի կարողանում նորմալ քնել ու զբոսնել, քանի որ վիրահատական միջամտության հետեւանքներն անդառնալի են։ Այլ պլաստիկ վիրաբույժներ հրաժարվում են օգնություն ցուցաբերել։
Անաստասիա Բալինսկայան իր հետեւորդներին հայտնել է, որ ինքնազգացողությունը սարսափելի է։ Մի քանի տարի առաջ քթի անհաջող վիրահատության ենթարկվելուց հետո նա չի կարողանում ոչ միայն հանգիստ հայելու մեջ նայել, այլեւ շնչել։ Սակայն ոչ մի բժիշկ չի ստանձնում շտկել այլանդակված քիթը։
«Ես ցանկանում եմ շտկել այն, բայց արդեն չգիտեմ՝ ում դիմել, քանի որ շատ վիրաբույժներ չգիտեն՝ ինչպես շտկել այն։ Ես նույնիսկ գրել եմ Հայաստանում ապրող բժշկի եւ լուսանկար ուղարկել, իսկ նա պատասխանել է, որ հազիվ թե կարողանա ինչ-որ բան շտկել։ Այլեւս չգիտեմ՝ ինչ ուղղությամբ շարժվել»,- հայտնել է նա։
Նաստյան չգիտի՝ ինչ անել եւ ինչպես շարունակել ապրել. նա չի կարող արդարության սպասել ոչ կոմպետենտ բժշկից, ով արդեն մի քանի տարի է՝ ստիպել է տառապել։
«Քիթս վատ վիճակում է՝ պարբերաբար ուռչում է, ես նորմալ չեմ շնչում, կաթիլներ եմ օգտագործում։ Եղել եմ վիրաբույժների մոտ, ովքեր ասել են. «Մեզ չի հետաքրքրում, մենք ապահովագրված ենք, դիմեք դատարան»։ Ամեն անգամ, երբ հայելու մեջ եմ նայում, այն ուռչում է, ամեն անգամ, երբ փողոց եմ դուրս գալիս, հիտերիա է սկսվում»,- անկեղծացել է Բալինսկայան։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում