ԱԺ նախագահն իր մոտ է կանչել ԱԺ հանձնաժողովների «իմքայլական» նախագահներին. «գաղտնի» բաներ են քննարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպմանը ներկա չեն եղել հանձնաժողովների՝ ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական նախագահները, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնելուց՝ ասելով, որ գաղտնիք է:
Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ սովորություն է ձեւավորվել փակ նիստեր անելն ու քննարկած հարցերը գաղտնի պահելը:
Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, եւ դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...