Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների վրա հայտնվել են բելառուսական սարքավորումներ (Տեսանյութ)
Բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ ընկերության «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրները տեղադրվել են ադրբեջանական «ՄիԳ-29» և «Սու-25» ռազմական ինքնաթիռների վրա։
Այս մասին տեղեկությունները սկսել են տարածել հենց ադրբեջանցիները։
«Թալիսման» համակարգը նախատեսված է ինքնաթիռի վրա հարձակումների մասին ահազանգելու, դրա ուղղությամբ թռչող հրթիռների մասինն օդաչուին տեղեկացնելու և անհրաժեշտության դեպքում այդ հրթիռները ոչնչացնելու համար։ Այն նաև կարողանում է քողարկում ստեղծել՝ կեղծ թիրախներ բաց թողնելով օդում, ինչպես նաև աշխատում է հակառակորդի ՀՕՊ համակարգերի դեմ։
Սա վերջին շրջանում Ադրբեջանի ու Բելառուսի ռազմական համագործակցության երկրորդ հայտնի դարձող դեպքն է։ Առաջինը բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համակարգերի վաճառքն է Ադրբեջանին։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...