Նարեկ Սարգսյանի համար Սարգսյանների ընտանիքը պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահա. նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Հայաստանի ու Չեխիայի իրավապահները համագործակցում են Սերժ Սարգսյանի հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն՝ Պրահայում Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերված Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել:
Մասնավորապես, Սարգսյանների ընտանիքն այս ընթացքում պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահայի քրեակատարողական հիմնարկի հաշվեհամարին, որպեսզի այս օրերին կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանը կարողանա իր կարիքները հոգալ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել, սակայն պարզեցինք, որ Նարեկ Սարգսյանը չունի պաշտպան, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է տեղեկության հետ կապված հրապարակել երկրորդ կողմի տեսակետը: Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...