Սաշա Օգանեսյանը ծեծի է ենթարկել «Դոմ 2»-ի նախկին մասնակցին
«Դոմ 2» ռեալիթի-շոուի մասնակիցներն Սաշա Օգանեսյանը (Չերնո) եւ Լիբերժ Կպադոնուն վիճել են։ Նրանք հարձակվել են միմյանց վրա «Բորոդինան ընդդեմ Բուզովայի» շոուի հանդերձարանում։ Աղջիկները միմյանց հիշեցրել են հին կոնֆլիկտը, երբ փաստացի հարաբերություններ էին պարզում Instagram-ում։ Հին պատմությունը չի հարթվել, եւ արդյունքում մւջադեպ է գրանցվել, որին միջամտել է Իոսիֆ Օգանեսյանը՝ կնոջը նեղացնողին տապալելով գետնին։ Հեռուստանախագծի մասնակիցները նետվել են հանդարտեցնելու վեճի մասնակիցներին, իսկ Dom2Life.ru-ին հաջողվել է տեսանկարահանել կռվի ամենաթեժ պահը։
Տեղի ունեցածից հետո Չերնոն Instagram-ում իր հետեւորդներին պատմել է՝ ով է հրահրել միջադեպը։ Նա ասել է, որ իրենք հանդիպել են փողոցում, եւ նախագծի մասնակիցը նպատակադրված դրդել է իրեն։ «Մտնում ենք հանդերձասրահ, ես անցնում եմ նրա կողքով եւ նա ինձ վրա հարձակվում է ետեւից։ Բայց ես ինձ չկորցրի եւ ծեծի ենթարկեցի նրան»,- պատմել է նա։
Հիշեցնենք՝ 2018թ.-ի ամռանը Սաշա Չերնոն խռովություն է բարձրացրել նախագծի նթացքում։ Նա կտրուկ արտահայտել է իր դժգոհությունը կապված այն ամենի հետ, ինչ կատարվել է իր շուրջը, տուրք է տվել հույզերին եւ բռունցներով հարաբերություններ պարզել աղջիկների հետ։ Նա քաշել էր Նաստյա Տոլստիխինայի մազերը, ով, ըստ Չերնոյի, կեղտոտել էր ննջասենյակը։
Լիբերժ Կպադոնուն չէր կարողացել անտարբեր մնալ կատարվածի նկատմամբ։ Նա ցանկացել էր Սաշային վարքագծի կանոններ սովորեցնել, ինչպես նաեւ սովորեցնել, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել բառերով։ Սակայն ոչ մի լավ բան չի ստավել, եւ նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում ծեծկռտուք են սկսել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում