Ամուսնալուծվելուց հետո առաջին իսկ հանդիպման ժամանակ Ջոլին եւ Փիթը վիճել են
Պապարացիները կարողացել են լուսանկարել դերասաններին Լոս-Անջելեսի գրասենյակներից մեկում հանդիպման ժամանակ, գրում է The Sun-ը: Հաշվի առնելով, որ հանդիպումը կայացել է երրորդ կողմի ներկայությամբ, կարելի է ենթադրել, որ նրանք խոսել են երեխաների նկատմամբ խնամակալության մասին: Այդ վեճը շարունակվում է արդեն երկուսուկես տարի:

Լուսանկարում երեւում է, որ Ջոլին ակտիվ ակնարկներ է անում ժեստերով, իսկ ներկաները պնդում են, որ նա դժգոհ է եղել: Հնարավոր է, որ խոսակցությունն ընթացել է ոչ այնպես, ինչպես կուզեր Ջոլին, կամ էլ նրա տրամադրությունն ընկել է Փիթի եւ Շարլիզ Թերոնի սիրավեպի մասին լուրերից:

Ջոլիի փաստաբանը հայտնել է, որ աստղերը համաձայնության են եկել դեռ մի որոշ ժամանակ առաջ: Ըստ այդ համաձայնագրի Փիթը ստանում է խնամակալության 50 տոկոսը, բայց փորձաշրջանով, որի ժամանակ նրա բոլոր գործողությունները պետք է տեսանկարահանվեն:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում