Դաղստանի Կիզլյար քաղաքում երկու առևտրի կենտրոն է հրդեհվել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության Կիզլյար քաղաքում հրդեհ է բռնկվել երկու խոշոր առևտրի կենտրոններում, վնասվել են նաև մոտակայքում գտնվող մի քանի խանութներ, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ այրվել են «Պլանետա լյուքս» և «Սոյուզ» առևտրի կենտրոնների շենքերը, երկուսն էլ եղել են 3-հարկանի: Հայտնի է, որ հրդեհն արդեն մարված է:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները, դեպքի վայր է ժամանել նաև քաղաքի գլխավոր դատախազը:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, հրդեհի բռնկման պատճառները նույնպես դեռևս անհայտ են:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...