Ինչպես է ռուսական կործանիչն ամերիկյան F-15-ին ստիպում փոխել ուղղությունը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել ռուսական կործանիչի ու ամերիկյան F-15 ինքնաթիռի մասնակցությամբ օդում արված ուշագրավ տեսանյութը: Դրանում պարզ ցուցադրված է`ինչպես է ռուսական կործանիչը վտանգավոր հեռավորության վրա մոտենում F-15-ին ու ստիպում փոխել ուղղությունը:
Daily Mail-ը նկատում է, որ Սու-27-ը կարծես մի կողմ է հրում ամերիկյան օդանավին: F-15-ին այլ բան չի մնում, քան ենթարկվել ու փոխել ուղղությունը:
Պենտագոնից հայտարարել են, որ ռուսական կործանիչն ամերիկյան F-15-ին վտանգավոր հեռավորության վրա է մոտեցել Սև ծովի երկնքում: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ ամերիկյան պարեկային ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տարածքում, սակայն Սու-27-ը մոտեցել է 1,5 մ հեռավորության վրա ու «որսացել» այն:
Նշվում է, որ նախքան F-15-ին մոտենալը, ռուսական ինքնաթիռը դրան հետևել է 2 ժամ 40 րոպե:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...