«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին կառավարության դիմաց են. նախագիծն օրակարգում չէ (Տեսանյութ)
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր՝ հունվարի 31-ին, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հասկանալ, թե ինչու աջ ղեկային համակարգով մեքենաների ներկրման թույլատրման օրենքի նախագիծը ներառված չէ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ այսօրվա նիստում պետք է քննարկվեր եւ հավանություն ստանար այդ նախագիծը, սակայն այն օրակարգում չկա. «Վարչապետի հանձնարարականով «Ղեկը աջ» նախաձեռնությունը եւ մյուս գերատեսչությունները համատեղ նախագիծ են պատրաստել աջ ղեկերի հարցը լուծելու համար։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում, հանրային քննարկում է եղել, 97 տոկոսը կողմ են քվեարկել, այսօր նախագիծը պետք է հավանություն ստանար կառավարության նիստում, ապա գնար Ազգային ժողով եւ օրենքի տեսք ստանար։ Մենք եկել ենք հետաքրքրվենք, թե ինչու այսօր նախագիծը չի մտել կառավարության օրակարագ։ Խնդիրը շատ հրատապ է»։
Նրա խոսքով՝ Բագրատաշենում մեքենաների կայանման տեղ չկա, նրա հաշվարկներով՝ մոտավորապես 600 մեքենա է կանգնած, որոնք անընդհատ վնասվում են, գողություններ են կատարվում մեքենաներից, դրանց պատճառով կոնֆիլկտներ են լինում։
Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ քննարկման արդյունքում կառավարությունը մշակել է օրինագիծ, համաձայն որի՝ մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 30–ը ձեռքբերված մեքենաները, որոնք Հայաստան կհասնեն մինչեւ 2019 թ. ապրիլի 1–ը, հնարավորություն կտրվի ներմուծել եւ շահագործել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...