Մխիթարյանի թիմը բարձրացավ չորրորդ հորիզոնական
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի Արսենալը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Քարդիֆին, վաստակեց 47 միավոր եւ հայտնվեց չորրորդ տեղում:
Չորրորդ տեղի համար պայքարում Արսենալի հիմնական մրցակիցներ Չելսին եւ Մանչեսթեր Յունայթեդը ձախողվեցին:
Չելսին 4:0 հաշվով պարտվեց Բորնեմութին, իսկ Մանչեսթեր Յունայթեդը մի կերպ ոչ ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց խաղը Բարնլիի հետ:
Առաջատար Լիվերպուլը 1:1 խաղաց Լեսթերի հետ եւ տարբերությունը երկրորդ տեղում ընթացող Մանչեսթեր Սիթիից դարձրեց հինգ միավոր, քանի որ մանչեսթերցիները 2:1 հաշվով պարտվեցին Նյուքասլից:
Երրորդ տեղում ընթացող Տոտենհեմմը պարտվելով 1:0 հաշվով, խաղի ավարտից տասը րոպե առաջ կարողացավ երկու գոլ խփել եւ հաղթել Ուոթֆորդին:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ