ՊԵԿ ղեկավարությանը տրված ժամանակը սպառվում է
«168 ժամ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի շուրջ աղմուկը վերջին շրջանում ոչ մի կերպ չի հանդարտվում։ Թվում է, թե մոտեցել է Դավիթ Անանյանին եւ կոմիտեի մի շարք պաշտոնյաներին հրաժեշտ տալու ժամանակը։ Իհարկե, կառավարության ղեկավարն առայժմ կարծես չի շտապում։ Բայց դա չի նշանակում, թե կոմիտեում պաշտոնանկությունները սարերի հետեւում են։
Ընդ որում, խնդիրը ոչ թե այն է, որ այստեղ «քարտուղարուհին քարտուղարուհի է պահում», կամ կոմիտեի ղեկավարությունն իրեն աստղաբաշխական պարգեւատրումներ է գրում, երբ կառավարությունը միջոցներ չի կարողանում գտնել սոցիալական խոցելի խմբերի, մասնավորապես՝ կենսաթոշակառուների եւ նպաստառուների եկամուտները գոնե փոքր-ինչ ավելացնելու համար։ Խնդիրը նաեւ այն չէ, որ կառույցում մի կողմից՝ օպտիմալացում է գնում, մյուս կողմից՝ անհասկանալի հաստիքներ են բացվել՝ հավանաբար ծանոթ-բարեկամներին տեղավորելու համար։
Որքան էլ կարող է տարօրինակ լինել, ՊԵԿ-ում հաստիքներ կան, որ այլ կառույցներում դժվար է գտնել։ Ասենք՝ վարչության կամ վարչության պետի խորհրդական։ Թե ի՞նչ է ենթադրում այս պաշտոնը՝ մնում է միայն գուշակել։
Կամ, ասենք` հայտարարվում է պետական կառավարման համակարգում ծառայողական մեքենաների ավտոպարկը կրճատելու մասին, բայց ՊԵԿ-ում նույնիսկ բաժնի պետերը շրջում են ծառայողական մեքենաներով։ Որ կոմիտեի առանձին ստորաբաժանումներ իսկապես ծառայողական մեքենաների անհրաժեշտություն ունեն, իրականում այդպես էլ կա։ Ասենք, օպերատիվ աշխատանք իրականացնող ստորաբաժանումները։ Թեեւ, որոշ տեղեկություններով, վերջերս օպերվարչությանն ամրացված ծառայողական մեքենաները սկսել են հետ վերցնել եւ տալ այլ բաժինների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...