Օդանավում ուղևորներից մեկը վիրավորել է հարևանությամբ նստած սևամորթներին և հեռացվել ինքնաթիռից (տեսանյութ)
«United Airlines» ավիաընկերության ուղևորը կոպիտ է արտահայտվել հարևանությամբ նստած մյուս երկու ուղևորների հասցեին, ինչի պատճառով հեռացվել է ինքնաթիռից: Այդ մասին հաղորդում է Mirror-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Լաս Վեգաս-Նյու Ջերսի չվերթի օդանավում: Ուղևորներից մեկը, նստելով երկու սևամորթների միջև, սկսել է դժգոհել նրանց չափսերից: «Ես չգիտեմ, թե ինչպես եմ չորս ժամ այսպես դիմանալու: Նրանք բառացիորեն ճզմում են ինձ, անտանելի է »,- ասել է նա:
Նրա խոսքերից վիրավորված սևամորթ կին ուղևորը խնդրել է բորտուղեկցորդին տեղափոխել այդ կնոջը: «Ես չեմ հանդուրժի, որ ինձ վիրավորի ինչ-որ մի անբարոյական»,- նշել է նա:
Կնոջ վարքագծից դժգոհել են նաև ինքնաթիռում գտնվող մյուս ուղևորները, և օդանավի անձնակազմը, որը պատրաստվում էր ուղևորին առանձին նստեցնել, որոշել է հեռացնել նրան ինքնաթիռից:
Նորմա անունով ուղևորը նկարահանել է միջադեպը և տեղադրել համացանցում: Տեսանյութն արդեն երկու միլիոն մարդ է դիտել:
Տեսանյութը` այստեղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...