Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում՝ այդ թվում նաև Ռուսաստանից: Այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար, որը, օրինակ, կտեղափոխեր գազը կամ նավթը Ա կետից Բ կետ: Մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանում գազի հավանական թանկացման մասին լուրերին:
«Սա ԵԱՏՄ տարածքում բավականին զգայուն հարցերից մեկն է, կա պայմանավորվածություն, որ համենայն դեպս 2019 թվականին հայաստանցի սպառողների համար գազի գինը չի փոխվի, և այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները («Գազպրոմ» ընկերության հետ-Tert.am) գազի գնի շուրջ համաձայնության գալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ մեկ տարի անց, ամենայն հավանականությամբ, գազի գինը կարող է բարձրանալ՝ Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ կլինի գնի իջեցում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...