22 մլն դրամ, 17 հազար դոլար, 4000 եվրո. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի դրամական միջոցները
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հայտարարագիրը:
Ըստ նրա հայտարարագրի՝ ունի մեկ բնակարան: Բացի այս, Դանիելյանը մեկ ընկերությունում ունի 74 հազար 400 դրամի բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելիս Դանիելյանի փոխառությունները կազմել են 19 մլն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 22 մլն դրամ, 17 հազար դոլար, 1.8 մլն դրամ և 4000 եվրո:
Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 3.1 մլն դրամ:
Ի դեպ, նշենք, որ Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիսացել է «Պարադ Մեդիա», «Մենյու», «Սասնատուն Գրուպ», «Ջոջաց տուն» ընկերությունների հիմնադիրը և տնօրենը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...