«Իմ քայլը» խմբակցությունում դիրքային պայքար է ընթանում. Առաջին «թայֆան» Արարատ Միրզոյանինն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունում դիրքային պայքար է ընթանում՝ լիդերները փորձում են յուրայինների թիմ ձեւավորել։
Առաջին «թայֆան», իհարկե, Արարատ Միրզոյանինն է՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյան, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան։ Այս խումբը հավակնում է «Իմ քայլի» էլիտան լինելու։
Երկրորդ խումբը լրագրողներն են, որոնց վրա է դրված ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ շփվելու գործը։ Մյուսը Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են՝ նրան տարիքով մոտ Հովհաննես Իգիթյանը, Անդրանիկ Քոչարյանը, նաեւ իր սանիկ Թագուհի Թովմասյանը։
Իսկ անվանական բաճկոն կրող Հայկ Սարգսյանը, ասում են, Փաշինյանի «աչքն ու ականջն» է ԱԺ-ում, ումից զգուշանում են, քանի որ բոլորին «կոնտրոլի» տակ է պահում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...