Օզբիլիս. Ռուսաստանում ստիպված էի կենդանիների ձայները նմանակել, որպեսզի ռեստորանում բացատրեի ` ինչ եմ պատվիրել
«Վիլեմ II-ի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է Ռուսաստանում անցկացրած տարիների հիշողություններից:
«Ռուսաստանում անցկացրածս ժամանակաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում: Կյանքն այնտեղ իսկական արկած էր: Երբ ես առաջին անգամ ժամանեցի այնտեղ, մշակութային շոկ ապրեցի: Այժմ բավական լավ եմ խոսում ռուսերեն, բայց սկզբում ստիպված էի կենդանիների ձայները նմանակել, երբ ռեստորանում փորձում էի բացատրել՝ ինչ եմ ուզում պատվիրել:
Եթե հավ էի ցանկանում, նրան էի նմանակում: Մատուցողներն ինձ այնպես էին նայում, կարծես չափից շատ ալկոհոլ եմ օգտագործել»,- Օզբիլիսի խոսքերն է փոխանցում Elfvoetbal-ը:
28-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանում երեք տարի է անցկացրել՝ 2012-2015թթ: Հասցրել է խաղալ «Կուբանում» ու Մոսկվայի «Սպարտակում»:
2018-ից Օզբիլիսը հանդես է գալիս հոլանդական «Վիլեմ II» ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Էրեդիվիզիայի 11 խաղի, խփել 1 գնդակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ