Վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու։ Այս պաշտոնը, հիշեցնենք, Արման Եղոյանի՝ պատգամավոր դառնալուց ի վեր թափուր էր։ Վարչապետի ընտրությունը, մեր աղբյուրի վկայությամբ, կանգ է առել նախկին դիվանագետ, ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի թեկնածության վրա։
Մենք կապվեցինք նրա հետ։ Իր՝ վարչապետի խոսնակ նշանակվելու մասին հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես տենց բանի մասին տեղեկություն չունեմ, զանգեք, խնդրում եմ, աշխատակազմ»:
Հարցին՝ Ձեզ նման առաջարկ չի՞ արվել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր քննարկումներ են եղել` տարբեր հարցերի շուրջ, կոնկրետ որեւէ բան չենք պայմանավորվել: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...