Լոռու մարզում ՔՊ–ականների «արշալույսները» խաղաղ չեն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում ՔՊ–ականների «արշալույսները» խաղաղ չեն: Պարզվում է` մարզում ՔՊԿ–ն մի քանի «ճակատով» է աշխատում:
Մեր տեղեկություններով՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժվարություններ ունի իրավիճակին լիարժեք տիրապետելու եւ կուսակցականներին համախմբելու հարցում:
Դրա հիմնական «մեղավորներից» մեկը նախկին փոխմարզպետ, ներկայումս «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած Արամ Խաչատրյանն է: Խաչատրյանն ընտրություններից առաջ իր մերձավոր ՔՊ–ականներին ասել էր, որ կուսակցությունն իրեն է սատարում, որ մարզպետը չի առաջադրվելու, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ համապետական ցուցակում է, ավելին՝ ամենայն հավանականությամբ, կմնա նախարար, եւ, այսպես կոչված, «մարզային» ձայներն իրեն առանձնապես չեն հետաքրքրում:
Մեր տեղեկություններով, հետագայում այս ամենի պատճառով Պապիկյանը լուրջ խոսակցություն է ունեցել Խաչատրյանի հետ, գործին խառնվել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Արամ Խաչատրյանն իր քարոզարշավի համար լուրջ գումարներ է ծախսել. նա մարզում շուրջ 50 գրասենյակ էր բացել եւ ինտենսիվ քարոզչություն էր իրականացնում: Դե, իսկ արդյունքում մարզում նա գրավեց առաջին տեղը, ու հիմա էլ ամեն ինչ անում է կուսակցության մարզային կառույցում իր դիրքերն ամուր պահելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...