Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նա հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ «HONDA CIVIC 1.8» եւ «NISSAN TIIDA 1.8 I» մակնիշի ավտոմեքենաներ:
Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է նաեւ թանկարժեք իր, թեեւ նշված չէ, թե ինչ իր է:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 14 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 17 600 000 ՀՀ դրամ: Նշված թվից 12 000 000 ՀՀ դրամը գոյացել է մի ձեռնարկատիրական գործունեությունից, 5 600 000 ՀՀ դրամը՝ մեկ այլ ձեռնարկատիրական գործունեությունից: Հավելենք, որ Դ. Կարապետյանը Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...