394 մլն դրամի ֆինանսական խախտումներ եւ չարաշահումներ ոստիկանությունում
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների և ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394.826.218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծառայողական քննությունների ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 144.704.246 դրամ:
Նկատի ունենալով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու, ինչպես և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ, այդ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացումների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն, որի շրջանակում նշանակված լրացուցիչ ստուգումներով ճշտվում է պետությանը պատճառված վնասի իրական չափը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...