Հարյուրավոր առնետներ գրոհել են իտալական գյուղը (տեսանյութ)
Իտալիայի փոքրիկ գյուղերից մեկը՝ Գատոլինոն, արդեն մի քանի օր է՝ ենթարկվել է հարյուրավոր առնետների գրոհին:
Ինչպես նշում է The Guardian-ը, տեղացիները, հաշվի առնելով կրծողների տարօրինակ վարքը, դրանց «խենթ առնետներ» են անվանում: Նրանց պատմելով՝ առնետները հայտնվում են ճանապարհին ու ինքնակամ նետվում մեքենաների տակ:
«Ես նախկինում երբեք նման բան չէի տեսել»,-ասել է տեղի բնակիչներից մեկը:
Հյուսիսային Չեզենա նահանգի իշխանությունները հրշեջներին, ոստիկաններին ու սանիտարներին կարգադրել են մեկտեղել ջանքերն ու լուծել հարցը:
Նշվում է, որ այս հարցը հանրային հնչեղություն է ստացել, երբ համացանցում նրանց մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է տարածվել:
Ենթադրվում է, որ հարյուրավոր կրծողները եկել են մոտակայքում գտնվող թռչնաբուծարանից, որը նախորդ տարի է փակվել: Հավանաբար, առնետներն այնտեղ են ապրել ու սննդի պակաս չեն ունեցել, սակայն թռչնաբուծարանի փակվելուց հետո սնունդը վերջացել է, ու նրանք եկել են գյուղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...