Մարչելո Լիպին հեռացավ Չինաստանի հավաքականից
Իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպին հեռացել է ֆուտբոլի Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Ասիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում չինացիները 0:3 հաշվով պարտվեցին Իրանի հավաքականին եւ դուրս մնացին մրցաշարից:
Այդ հանդիպումից հետո 70-ամյա մասնագետը հայտնել է, որ 2019 թվականին կարող է ավարտել կարիերան: Մարչելո Լիպին 2016-ի հոկտեմբերին էր գլխավորել Չինաստանի հավաքականը՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:
Լիպին Չինաստանում աշխատել էր նաեւ 2012-2014-ը՝ գլխավորելով «Գուանչժոու Էվերգրանդը», որի հետ 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն եւ հաղթել Ասիայի Չեմպիոնների լիգայում։ 2006-ին Իտալիայի հավաքականը նրա գլխավորությամբ դարձել էր աշխարհի չեմպիոն:
Ասիայի գավաթի քառորդ եզրափակիչ մյուս խաղում ճապոնացիները մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեցին Վիետնամի ազգային թիմին եւ կիսաեզրափակիչում կհանդիպեն իրանցիներին:
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կձեւավորվի այսօր կայանալիք Հարավային Կորեա-Քաթար եւ ԷՄԷ-Ավստրալիա հանդիպումներից հետո:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ