Տոտալ վերահսկողություն. Փաշինյանի թիմը «խոշորացույցով» «շրջում է» Ֆեյսբուքում ու գտնում «ռեժիմի ստրուկներին»
«Փաստ» թերթը գրում է. «Թվում էր՝ անցյալ տարվա իշխանափոխությունից հետո գոնե խոսքի ու տեսակետի ազատության առումով առաջընթաց կարձանագրվի, եւ նոր իշխանությունները չեն բռնանա մարդկանց կարծիքների վրա: Սակայն, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, կառավարության աշխատակազմը ամենայն մանրամասնությամբ վերահսկում է իր աշխատակիցների ֆեսբուքյան կյանքը՝ ընդհուպ նրանց «լայքերն» ու «շեյրերը»՝ ով ինչ գրեց, ում գրածի տակ մեկնաբանություն թողեց, ում գրածը հավանեց, ովքեր հավանեցին նրա գրածը եւ այլն:
Առավել «ուշադրության» են արժանանում հատկապես այն աշխատակիցները, որոնք, այսպես կոչված, համարվում են նախորդ իշխանություններին «սպասարկողներ», նախորդ իշխանությունների ժամանակներից «մնացուկներ» կամ ուղղակի նախորդ «ռեժիմի ստրուկներ»:
Մեր աղբյուրները պնդում են, որ աշխատակազմում կա հստակ հաստիքով ֆիքսված աշխատակից, ով ստանձնել է այդ դերն ու վերահսկում է այս ամենը: Եթե որեւէ մեկի ֆեյսբուքյան «կյանքում» անցանկալի երեւույթներ են նշմարվում, տվյալ անձին նախ հորդորում են ուղղակի չակտիվանալ այդ հարթակում կամ սեփական տեսակետը չհայտնել, իսկ հետո արդեն հասկանալի է՝ կիրառվում են համապատասխան քայլերը:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի թիմը «խոշորացույցով» «շրջում է» Ֆեյսբուքում, հատկապես պետական ծառայողների էջերում, եւ փորձում կանխել անցանկալի որեւէ շարժ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...