Երկու հրաժարական՝ մեկ օրում
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը հրաժարական է ներկայացրել: Նշենք, որ Եղյանը գյուղապետի պաշտոնում ընտրվել էր անցած տարվա մարտի 11-ին, բայց դեկտեմբերի 12-ին ներկայացրել էր հրաժարականի դիմումը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արմեն Եղյանի հետ՝ տեղեկանալու հրաժարական տալու պատճառների մասին: Պարզվում է, որ արդեն նախկին գյուղապետը պատրաստվում է զբաղվել շինանյութի վաճառքով:
«Ուղղակի հայրս էր զբաղվում, բայց հիմա առողջական խնդիրներ ունի, և ես պետք է զբաղվեմ դրանով, այլ ելք չկա»,- պարզաբանեց Եղանը:
Ի դեպ, նշենք, որ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետ Շահեն Կարապետյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե Եղյանը պետք է զբաղվի շինանյութի բիզնեսով, ապա Կարապետյանի դեպքում պատճառն այլ է:
Բանն այն է, որ նորակերտցիները դեռևս նախորդ տարվանից պահանջում են Կարապետյանի հրաժարականը, այս պահանջով նրանք անգամ բողոքի ակցիաներ են արել, փողոց են փակել: Գյուղացիների պատմելով՝ Կարապետյանը սեփականաշնորհել է մանկապարտեզի տարածքի մի մասը, բուժամբուլատորիայի և գյուղապետարանի նախկին շենքերը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...