Որքա՞ն է գեներալ Մանվելի ունեցվածքը
«168 ժամ» թերթը գրում է.
«ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԵԿՄ նախագահ, գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն անցած տարում միլիոնավոր եկամուտներ է ստացել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում Գրիգորյանը նշել է, որ ԱԺ-ից ստացել է մոտ 6.8 մլն դրամ աշխատավարձ, գրեթե 2.2 մլն դրամ կենսաթոշակ ՊՆ-ից, 51 մլն դրամ շահաբաժին «Արա եւ Այծեմնիկ» ՓԲԸ-ից եւ 57.3 մլն դրամ շահաբաժին «Կուառլինի» ՍՊԸ-ից։
Չնայած նշված շահաբաժիններին՝ Մ.Գրիգորյանը չի հայտարարագրել որեւէ ներդրում կամ արժեթուղթ։ Նա նաեւ չի հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող արժեքով որեւէ իր։ Մ.Գրիգորյանի դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են մոտ 348.4 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ նույնքան էլ եվրո։ Գեներալն Էջմիածին քաղաքում եւ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի բնակելի տներ՝ համապատասխանաբար՝ 995.6 քմ եւ 427.3 քմ մակերեսով։
Արշալույսում նա ունի նաեւ 3.58 հա տնամերձ հողատարածք, 7.35 հա գյուղնշանակության հող եւ 17.1 հա արտադրական հողատարածք։ Գեներալը GAZ մակնիշի ավտոմեքենաների սիրահար է։ Նրա հայտարարագրում նշված 8 ավտոմեքենաներից միայն մեկն է «PEUGEOT 405», մնացածը GAZ-ի տարբեր տեսակներ են՝ 2 GAZ CHAYKA, եւ այլն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...