ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին:
Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ