Հայերին որ հարցնես` բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի (Տեսանյութ)
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանը, խոսելով հայրենակիցների մասին, ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։Այդ մասին հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն:
«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆոռնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ ինչպե՞ս հասավ հաջողության»,- ասել է Սաակաշվիլին: Այդ առումով զուգահեռ է անցկացրել վրացիների ու հայերի միջև:
«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես՝ բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես՝ ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում՝ Վրաստանի կեսը, ես՝ նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը։
Տեսանյութը Լաշա Բերուլավայի ֆեյսբուքյան էջից:


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...