ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է վերջին տարիների համար աներևակայելի քիչ չափով՝ ընդամենը 148.3 մլն դոլարով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, ապա 2018թ. դեկտեմբերի 31-ին այն հասել է 6 մլրդ 922.9 մլն դոլարի: Մինչդեռ 2017թ. ընթացքում այն ավելացել էր 832.5 մլն դոլարով, իսկ 2016թ. ընթացքում 864.4 մլն դոլարով:
Սա, թերևս, պատահական չէ. նախկին իշխանությունները որդեգրել էին պետական պարտքն ավելացնելու ճանապարհ՝ դրա հաշվին փորձելով պահել ՀՀ տնտեսությունը: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, ընդհակառակը, ամեն գնով խուսափել է նոր պարտք վերցնելու գայթակղությունից՝ փորձելով թեթևացնել այդ բեռը, իսկ վարկային միջոցներ ներգրավվել են միայն ծայրահեղ դեպքերում:
Փաշինյանի կառավարությունը երկիրը «ժառանգել էր» պետական պարտքի՝ 6 մլրդ 867.5 մլն դրամ բեռով, այսինքն՝ հեղափոխությունից հետո պարտքն ավելացել է 55.4 մլն դոլարով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...