72-ամյա Շերը տվել է համաշխարհային համերգային շրջագայության ամերիկյան մեկնարկը (լուսանկարներ)
Ավելի քան հինգ տասնամյակ բեմում անցկացնելուց հետո արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղերից համարվող Շերը (Շերիլին Սարգսյան) ամենևին էլ թոշակի անցնելու մտադրություն չունի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 72-ամյա երգչուհին իրեն բնորոշ եռանդով տվել է Here We Go Again համաշխարհային համերգային շրջագայության ամերիկյան մեկնարկը:
Առաջին համերգը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Իստերո բնակավայրում. Շերը բեմ է բարձրացել գլադիատորի ոճով բեմական կոստյումով ու վառ գույնի կեղծամով:
Համերգի ընթացքում բեմին տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են Շերի բազմամյա կարիերայից ուշագրավ դրվագներ, այդ թվում նաև նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ համատեղ ելույթներից:
Հայտնի է, որ վերջին 14 տարում սա Շերի առաջին համաշխարհային շրջագայությունն է, որը մեկնարկել է 2018թ. սեպտեմբերին՝ Նոր Զելանդիայում, և կավարտվի այս տարվա սեպտեմբերին՝ Եվրոպայում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում