Բաշկիրցի դպրոցականը եւ ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռը(տեսանյութ)
Բաշկիրցի դպրոցական Արսլան Կաիպկուլովը տեսանյութ է հրապարակել և կիսվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող Իլ-96 ինքնաթիռում կատարած շրջայցի տպավորություններով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 25-ին Պուտինը կատարել էր ծանր հիվանդությամբ տառապող բաշկիրցի դպրոցականի երազանքը, և Մոսկվայում նրա համար էքսկուրսիա էր կազմակերպվել երկրի համար 1 ինքնաթիռում: «Սա երկրի ամենագաղտնի օդանավն է, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել», - շրջայցից հետո լրագրողներին ասել էր Կաիպկուլովը:
Եվ այսպես, հունվարի 19-ին Արսլան Կաիպկուլովը YouTube-ի ալիքում հրապարակել է նախագահական ինքնաթիռում իր էքսկուրսիայի մասին պատմող ռեպորտաժը: Ինչպես երևում է տեսանյութում, աշակերտը նկարահանել է ինքնաթիռի սրահները, զրուցել անձնակազմի հետ: Նա նշել է, որ տեսանյութը նկարահանում է Ռուսաստանի նախագահի նվիրած տեսախցիկով:
Կաիպկուլովն ասել է, որ տեսանյութն իրեն օգնել են մոնտաժել Ռուսաստանի պետական հեռուստատեսության աշխատակիցները: «Հուզիչ էր և հրաշալի գտնվել նախագահական ինքնաթիռում, իսկ լրագրողների հետ տեսանյութի վրա աշխատելն ինձ համար լավ փորձ էր», - նշել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...