Սուլշերը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Մոուրինիոյինշատ բան բացատրեց
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»: Թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ թիմը յոթերորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Սա ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է:
Բացի այդ, Սուլշերը գերազանցել է Անգլիայի առաջնությունում Մետ Բասբիի ռեկորդը, որը ՄՅՈւ-ի հետ առաջնությունում մեկնարկել էր 5 հաղթանակով: Նորվեգացին իր ակտիվում ունի 6 հաղթանակ ԱՊԼ-ում եւ 1 հաղթանակ Անգլիայի Գավաթում
«Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայում 23 խաղում վաստակել է 44 միավոր ու 6-րդ հորիզոնականում է:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խաղից հետո ասել է. «Հնարավոր է, որ մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսի սկզբում կարող էինք ավարտել խաղը: Սակայն ֆուտբոլում չես կարող վստահ լինել մինչև վերջ: Ռեշֆորդը բարձրակարգ ֆուտբոլիստ է:
Ամեն ինչ սկսում է աշխատասիրությունից: Նրա մոտ դա կա: Կարծում եմ՝ նա արդեն մի քանի լեգենդար գոլի հեղինակ է դարձել 150 խաղում:
Այսօրվա հանդիպումը ստուգարքի նման էր: Չեմ կարծում, որ սա մեր լավագույն խաղն էր: Հնարավոր է, սա հաջորդ մարտահրավերն է տղաների համար: Անկեղծ ասած, ես ինձ զգում եմ ինչպես տանը: Սա վայելք է»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ