«Ռեալը» վերջապես գեղեցիկ հաղթանակ տարավ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության՝ Լա Լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց երրորդ տեղում ընթացող «Սեվիլիային»:
Մադրիդում դաշտի տերերն ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային եւ խաղային հսկայական առավելություն եւ չէր զգացվում, որ մրցում են իրենցից մեկ աստիճան վեր գտնվող թիմի հետ:
«Ռեալի» ճնշումը արդյունք տվեց միայն խաղավերջում, երբ խաղադաշտում հայտնվեց Իսկոն:
78-րդ րոպեին Կազեմիրոն հեռահար փայլուն հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին էլ Լուկա Մոդրիչը կրկանապատկեց հաշիվը ու հաղթանակ պարգեւեց իր թիմին 2:0 հաշվով:
«Ռեալն» այս խաղից հետո 36 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է:
«Մեզ այսպիսի հանդիպում էր պետք: Հրաշալի խաղ անցկացրինք: Իշխում էինք բոլոր առումներով: Հասանք մեր նպատակին:
Գոհ ենք, սակայն հաշիվը կարող էր խոշոր լինել: Մենք ցանկանում էինք հաղթանակ տանել երկրպագուների աչքի առաջ:
Երբեմն ֆուտբոլն անարդար է, քանի որ այն հիմնվում է միայն արդյունքի վրա: Մենք երկրպագուների հետ նույն նավի մեջ ենք: Այսօր թե՛ մենք, եւ թե՛ նրանք գոհ են»,- Ռամոսի խոսքն է մեջբերում Marca-ն:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ