25 միլիոն դրամը շահել է Աչաջրի նախկին գյուղապետը (Տեսանյութ)
Ավարտվեց Վիվառոյի կազմակերպած հերթական ակցիան, որը մեկնարկել էր դեռ երեք ամիս առաջ: Ակցիայի մրցանակային ֆոնդ էր սահմանվել 150.000.000 դրամ:
Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվող եզրափակիչ խաղարկության ժամանակ գրանցվեց խոշոր շահում` 25 միլիոն դրամը բաժին հասավ մեկ մասնակցի: Բայց սա աննախադեպի շահումի միայն մի կողմն է: Արտասովորն այն էր, որ երբ հաղորդավարները կապ հաստատեցին շահող մասնակցի հետ, ում անունը Տաթև էր, նրանց պատասխանեց տղամարդու ձայնով մի անձնավորություն, ով հանգիստ ասաց, որ` այո, Տաթևն ինքն է:
Շփոթմունքը կարճ տևեց, իսկապես, 25 միլիոն դրամ մրցանակը շահել էր Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Տաթև Սերյոժայի Գասպարյանը։
Ի դեպ, Տաթեւ Գասպարյանը երկար տարիներ եղել է Աչաջուր գյուղի գյուղապետ, իսկ վերջին տարիներին, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած եղել:
Պատահական չէ, որ լսելով, որ ինքը մեծ գումար է շահել, նա ասել է՝ թե դուք մեզ փրկեցիք:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում