«Ավրորան» մեկ միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի հինգ երկրների ուսանողների՝ Հայաստանում սովորելու համար
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հետ համատեղ՝ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի ուսանողներին կտրամադրի կրթական դրամաշնորհներ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում ուսանելու համար։
Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար։
Դրամաշնորհ կարող են ստանալ միայն այս հինգ մերձավոր արևելյան երկրների քաղաքացիները՝ հետեւյալ մասնագիտություններով ուսանելու համար. ինֆորմատիկա եւ հաշվողական մաթեմատիկա, տեխնիկական գիտություններ, անալիզ եւ տվյալների մշակում (բակալավրիատ), հանրային առողջապահություն, արտադրության տեխնոլոգիա եւ համակարգերի ղեկավարում, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ (մագիստրատուրա)։
«Մենք ոչ միայն դրամաշնորհներ ենք հատկացնում կոնկրետ ուսանողների, այլ այս միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն են ապաստան տրամադրել Եղեռնի տարիներին տուժած հայերին եւ օգնության ձեռք են մեկնել»,– ասել է «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հոգաբարձու Վերոնիկա Զոնաբենդը։
Հաղորդվում է նաեւ, որ շնորհառուները պետք է լավ առաջադիմություն ցուցաբերեն ամբողջ ուսումնառության ընթացքում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ