Պատգամավորները մնացել են «անտուն»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ նոր ԱԺ-ն արդեն չորրորդ օրն է՝ աշխատում է, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերը դեռեւս աշխատասենյակ չունեն: Նրանց աշխատասենյակով ապահովելու հարցերն այդպես էլ չեն կարգավորվում։
Ու հիմա այդ պատգամավորները առավոտյան գալիս են, իրենց իրերը թողնում 334 սենյակում, որտեղ հիմնականում լսումներ եւ խմբակցության նիստեր են անցկացվում, եւ հետո միայն մտնում նիստերի դահլիճ։ Սակայն ընդմիջումների ժամանակ կրկին նույն աննախանձելի վիճակն է. պատգամավորներից շատերը, նստելու տեղ չունենալով, դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ, իսկ իրար ծանոթ պատգամավորներն էլ շրջում են միասին։
Իսկ պատգամավորները, որոնց բախտ է վիճակվել ունենալ աշխատասենյակ, դեռ վերջնականապես չեն հաստատվել այնտեղ ու զբաղված են կահավորման հարցերով:
Երեկ ամբողջ օրը պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը կրկին սենյակներով տեղավորվելու հարցերով էին զբաղված՝ միջանցքներով իրերն այս ու այն կողմ անելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...