Պայթյուն Թբիլիսիի բնակելի շենքում․ կա չորս զոհ
Երեք մարդ է զոհվել Թբիլիսիի Դիդի Դիգոմի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պարեկային ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն։ Պայթյունի հետեւանքով կան նաեւ տուժածներ, ովքեր տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։
Բժիշկները չեն կարողացել փրկել նաեւ 4-ամյա երեխայի կյանքը, ում տեղափոխել էին «Իմեդի» հիվանդանոց։ Ներկայում հիվանդանոցներում են գտնվում ութ տուժածներ, որոնցից վեցն անչափահաս են՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Պայթյունի հետեւանքով մի քանի բնակարաններ ավերվել են։ Նախնական տվյալներով՝ վնասվել են շենքի պատերը, վերելակի հորը։ Ինը հարկանի շենքի բոլոր բնակիչները տարհանվել են։ Քաղաքապետարանը նրանց ժամանակավոր կացարաններ է հատկացրել։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ։
Թբիլիսիում կենցաղային գազի պայթյունից չորս մարդու մահվան կապակցությամբ հունվարի 17-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...