Nike-ը քուղերն ինքնուրույն կապող, հավելվածով կառավարվող մարզակոշիկներ է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկյան Nike ընկերությունը ներկայացրել է «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մոտիվներով ստեղծված նոր մարզակոշիկներ, որոնց քուղերն ինքնակապվող են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 350 դոլար արժողությամբ Nike Adapt BB մարզակոշիկները կառավարվում են սմարթֆոնի հավելվածի միջոցով:
Դրանք նախատեսված են բասկետբոլ խաղալու համար: Մարզակոշիկների քուղերն ավտոմատ կերպով կապվում կամ արձակվում են կոճակի մի հպումով, կամ էլ հավելվածի միջոցով:
Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 17-ից, ու ակնկալվում է, որ առաջին խմբաքանակն անմիջապես կսպառվի:
Ընկերության մասնագետները նշել են, որ կրողները կարող են հատուկ կարգավորումների միջոցով որոշել, թե որքան պինդ ու ձիգ պետք է քուղերը կապվեն:
Հայտնի է, որ նախքան այս, մարզակոշիկները փորձարկել են պրոֆեսիոնալ բասկետբոլիստներն ու գոհ են մնացել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում