Մոսկվաբնակ հայազգի վարսահարդարն իր հաճախորդների վարսերը լվանում է շամպայնով (տեսանյութ)
Մոսկվայում ճանաչում վայելող վարսահարդար Վիլեն Խուդավերդյանն իր հաճախորդներին բավականին ուշագրավ ծառայություն է առաջարկում. վարսերը շամպունի փոխարեն շամպայնով լվալ:
Ինչպես նշում է Oddity Central-ը, երիտասարդը պատմել է, որ գաղափարն իր մտքում հղացել է այն ժամանակ, երբ մի անգամ կատակով գործընկերուհիներից մեկի գլուխը ոգելից խմիչքով է լվացել: Տեսնելով, թե գործընկերուհին որքան գոհ է արդյունքից, Վիլենը որոշել է հաճախորդներին ևս այդ ծառայությունը մատուցել:
Ներկայում նրա մոսկովյան սրահը շամպայնով գլուխ լվալու համար հայտնի է ամբողջ քաղաքում:
«Արդյունքն ուղղակի ֆանտաստիկ է, մարդիկ զգում են, որ շքեղ կյանք են վարում: Այս ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում, իսկ մեր հաճախորդներից ոմանք իրենց հետ բերում են այն շամպայնը, որով ցանկանում են լվալ գլուխը»,-պատմել է Դնեպրում ծնված և 8 տարվա փորձ ունեցող Խուդավերդյանը:
Ամբողջ գործընթացը շատ պարզ է. վարսահարդարը սկզբում մազերը թրջում է, հետո դանդաղ շամպայն լցնում՝ զուգահեռ մերսելով գլխամաշկը: Պարզ չէ՝ հետո նա ջրով մաքրո՞ւմ է մազերը, թե՞ այդպես էլ թողնում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...