Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում` որպես փորձագետ, հաղորդում է «Սովետական սպորտ»-ը:
Պորտուգալացի մասնագետն աշխատում է beIN SPORTS- ում: Ինչպես նշվում է, Մոուրինյոն առաջին կմեկնաբանի Ասիայի գավաթի Սաուդյան Արաբիա-Կատար և Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Չելսի» խաղերը:
Times-ի փոխանցմամբ` նրա հեռուստատեսային աշխատանքին հետևելու են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իրավաբանները: 2018-ի դեկտեմբերին անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո նա համաձայնություն էր ստորագրել հրաժարականի պատճառը չհրապարակելու մասին: Այդպիսով, Մոուրինյոն իրավունք չունի եթերում խոսել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու թեմայով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ