Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. ՀՀ-ում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է
«Ժողովուրդը» գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել:
«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե իրենց տեղեկություններով՝ հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են շարժվել, և առաջիկա օրերին խնդիրը կլուծվի:
Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչև 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում:
Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել՝ այդպես դուրս գալով ստվերից: Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտրոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...