Թուրքիայում վարորդին տուգանել են ուղղաթիռի հետ մրցելու համար. տուգանքը երկնքից եկավ (Տեսանյութ)
Թուրքիայում մեծ արձագանք է գտել Թեքիրդաղից Ստամբուլ շարժվող մեքենայի մրցումը ուղղաթիռի հետ։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ ուղղաթիռի հետ մրցման դուրս եկած Ալփեր Վուրալը պատմել է, որ դեպի Ստամբուլ ճանապարհին նկատել է, որ նույն ուղղությամբ մի ուղղաթիռ է շարժվում, ինքն էլ ոգեւորվել ու սկսել է մրցել ուղղաթիռի հետ, նույնիսկ առաջ է անցել։
Սակայն օրեր անց Ալփեր Վուրալը 470 լիրա տուգանք է ստացել՝ արագությունը գերազանցելու համար։ Պարզվել է, որ այն ուղղաթիռը, որի հետ նա մրցել է, եղել է ոստիկանական ուղղաթիռ եւ ամբողջ ընթացքը նկարահանվել է։
Վուրալը նշել է, որ տուգանքը երկնքից է եկել իր վրա եւ պնդել, որ որեւէ ցուցանակ չի եղել զգուշացնող ու ինքը դժգոհ է իրեն տուգանելու փաստից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...