Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, մեր ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ:
Հիշեցնենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում նաև խանութները: Մեր աղբյուրների պնդմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը Բալասանյանների ընկերությանը 4 տարվա արտոնյալ պայմաններ է առաջարկել:
Ստեղծված իրավիճակի պատճառն, ըստ էության, իշխանությունների կացնային քաղաքականությունն է: Մեր տեղեկություններով, Բալասանյանները փորձել են վարչապետ Փաշինյանին մեսիջ հղել, որ եթե նույնիսկ թերացումներ ունեն, պատրաստ են համատեղ ուսումնասիրություն իրականացնել ու աշխատելու ընթացքում վնասները փոխհատուցել, եթե այդպիսիք կան, սակայն որևէ արդյունքի չեն հասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...