ԱԺ–ում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը. ուղիղ
Աժ նիստերի դահլիճին կից նախասրահում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը: Մինչ այդ առաջադրված միակ թեկնածու Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից բարձր գնահատեց ընդդիմադիր խմբակցությունների քայլը` ԱԺ նախագահի այլընտրանքային թեկնածու չառաջադրելու համար:
«Խնդրում եմ սա չընկալել իբրև մրցակցությունից կամ բանավեճերից խուսափելու դրսևում, այլ իսկապես գնահատում եմ ժեստը, և, եթե թույլ տրվի, ընկալում եմ որպես մի դեպքում լռելյայն, մյուս դեպքում` բարձրաձայնած նախնական համաձայնություն իմ թեկնածության շուրջ, ձեր նշած ապագայի լավատեսությամբ և կրեդիտով»,-ասաց նա:
Ի դեպ, փակ քվեարկության կարգը ներկայացվեց Աժ նորընտիր հաշվիչ հանձնաժողովի կողմից: Իսկ մինչ այդ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը տեղեկացրեց, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը, քարտուղար` Արփինե Դավոյանը:
Վահագն Հովակիմյանը ներկայարցեց փակ քվեարկության կարգը: Ըստ նրա` ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում փակ քվեարկությունը կանցկացվի ժամը 13:30-ից մինչև 14: 30:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...