Շառլ Ազնավուրի հազվագյուտ մեքենան կվաճառվի աճուրդում
Շառլ Ազնավուրին պատկանող հազվագյուտ La Vanden Plas Princess մեքենան, որը թողարկվել է 1966թ.-ին, Փարիզում փետրվարի 7-ին վաճառքի կհանվի։ Մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը, հայտնում է Le Figaro-ն։
Անգլիական արտադրության մեքենան մինչպատերազմյան մեքենաշինության GT դասի ամենահրաշալի օրինակներից մեկն է։ Հաղորդվում է, որ «անգիլական գեղեցկուհին» շանսոնյեն ձեռք է բերել մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգիչ Ֆրանկոյից։
Հայտնի է նաեւ, ավտոմեքենան վաճառվում է առաջին գրանցման քարտով, որը ձեւակերպված է «Շառլ Ազնավուրյան» անունով։ Հենց Ազնավուրյան եւ ոչ թե Ազնավուր։
Հրատարակությունը հայտնում է, որ Մաեստրոն դրանով գրեթե չի երթեւեկել, սակայն ուղեւորությունների եւ գեղեցիկ ավտոմոբիլների սիրահար է եղել։ Գինը, որով նախատեսվում է վաճառել «արքայադստերը», դեռեւս գաղտնի է պահվում։


















































«Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
«Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Կոչ եմ անում բոլորին այստեղ գալ ոչ միայն Ցեղասպանության օրը, կոչ եմ անում Հայաստանը դարձնել ավելի բարգավաճ. Նիկոլա Ազնավուր
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում