Տղամարդը դանակով հարձակվել է կնոջ ու տղայի վրա. որդին նույն դանակով սպանել է հորը (Տեսանյութ)
Հունվարի 6-ին կանչով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ մեկնած ժտապօգնության խումբը ժամը 17.50-ի սահմաններում ոստիկանության Սիսիաի բաժին հաղորդել է, որ գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանակ ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 17-ի սահմաններում Դավիթ Հ.-ն վիճել է ընտանիքի անդամների հետ՝ նախնական տեղեկություններով 52-ամյա Դավիթը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ եւ 21-ամյա որդու վրա: Վերջինս վառարանի վրա դրված աղյուսով մի քանի անգամ հարվածել է հոր գլխին, ինչից հետո հայրը մեկ այլ դանակով կրկին հարձակվել է նրա վրա: Այս անգամ 21-ամյա Նարեկ Հ.-ն հոր ձեձքից վերցրել է դանակն ու մի քանի անգամ հարվածել կրծքավանդակին:
նարեկ Հ.-ն հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել:Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել ու առգրավվել է: Նրանց տանը հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն մանրացված զանգված:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...