Հայաստանի զինանշանը՝ ամերիկացի հայտնի ռեփերի սպորտային կոստյումի վրա (Լուսանկարներ)
Instagram-ի հայ օգտատերերի շրջանում լայն տարածում է գտել լուսանկարը, որը տեղադրել է ամերիկացի ռեփեր, պարող եւ ձայնագրման պրոդյուսեր ԴեԱնդրե Ուեյը, ով առավել հայտնի է որպես Boy Tell 'Em կամ Soulja Boy։ Instagram-ի էջում նա գրանցված է նաեւ Young Drako անունով։
Ռեփերը սելֆի է տեղադրել Gucci-ի սպորտային կոստյումով, որի աջ հատվածում պատկերված է Հայաստանի զինանշանը։ Նկատենք, որ կոստյումի վրա կան նաեւ այլ երկրների զինանշաններ՝ հաջողված մարկետինգային քայլ՝ տարբեր երկրներում ապրանքը վաճառելու համար։ Այն, որ կոստյումը պատկանում է Gucci ապրանքանիշին, հաստատում է նաեւ սպիտակ հարդարանքը համապատասխան նշումով։ Առհասարակ արտիստի գրեթե բոլոր հրապարակումները նման են այս ապրանքանիշի գովազդին, եւ դեպքերի մեծամասնությունում հագուստը կարված է անհատական պատվերով։ Իհարկե, դժվար է փոխանցել հայազգի հետեւորդների ոգեւորությունը, ովքեր ամեն կերպ ողջունել են արդեն «մեր եղբորը»։
Soulja Boy-ն ԱՄՆ-ում ամենահայտնի ռեփերներից է։ 2007թ.-ին նրա «Crank That (Soulja Boy)» սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։ Դրա շնորհիվ նա դարձել է ամենաերիտասարդ աստղերից մեկը, ով Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականներում է եղել։ ԱՄՆ տարածքում այն վաճառվել է 5.000.000 օրինակով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում