Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան
Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ, իմ գործընկերների՝ Դավիթ Հարությունյանի եւ այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովում հայտարարեց նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։
«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել եւ լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար եւս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձեւաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից եւ ձեր հետ շփումներից (լրագրողների-խմբ.) չեմ խուսափելու»,–ասաց նա։
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց՝ չի արտագաղթելու եւ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այնպիսի պայմաններ չեն ստեղծի, որ այլ այլընտրանք, քան ատագաղթելն է, չունենա. «Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել, Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է եւ ես շարունակելու եմ այստեղ գործունեություն ծավալել, որքան էլ որ պաթետիկ հնչի եւ որքան էլ որ հերոսական հնչի, պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումների համար եւ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է առերեսվի։ Կարծում եմ, որ գործունեության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար թույլ տալու են, որ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ եւ նրանց շահերը պաշտպանեմ»։
Հարցին՝ եթե առաջարկներ ստանա, կհամաձայնի պետականաշինության ոլորտում գործել, նա շեշտեց՝ «եթե»–ներով հարցերի չի սիրում պատասխանել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...